26 06 2019

Իշխանության՝ ԲԴԽ նախագահի թեկնածուն․ «Հրապարակ»

Իշխանության՝ ԲԴԽ նախագահի թեկնածուն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանով և փաստաբան Գրիգոր Բեքմեզյանով համալրված Բարձրագույն դատական խորհուրդն ունի քվորում և կարող է նիստեր հրավիրել, սակայն դեռ 4 թափուր տեղ կա, որից 3-ը, ըստ օրենքի, պետք է լինեն դատավորներ, և նրանց ընտրելու է դատավորների ընդհանուր ժողովը, որը նշանակված է հուլիսի 11-ին։ Քննարկվում է 4 անուն՝ Կիմ Բալայանի որդու՝ Երևանի դատավոր Դավիթ Բալայանի, նույն դատարանից՝ Մեսրոպ Մակյանի, Երևանի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի և Արագածոտնի մարզից՝ Սուրեն Մնոյանի։ Փորձեցինք նրանց հետ զրուցել։

Դավիթ Բալայանի օգնականն ասաց․ «Նման բաներ դեռ չգիտենք»։ Իսկ առաջարկ եղե՞լ է։ «Հնարավոր է»։ Մեսրոպ Մակյանը հարցին հարցով պատասխանեց՝ հերքելով․ «Իսկ ո՞ւմ են առաջարկել, որ ինձ էլ առաջարկեն»։ ԲԴԽ անդամ կարող են դառնալ 40 տարին լրացած, 10 տարի աշխատած, նկատողություն չստացած դատավորները։ Բոլոր 4 թեկնածուներն էլ այս պահանջներին բավարարում են։ Ի դեպ, ԲԴԽ նախագահ պետք է նշանակվի դատավորներից, մեր տեղեկություններով, իշխանական թեկնածուն Ռուբեն Վարդազարյանն է»,- նշեց նա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ