25 06 2019

122 նախագծերից միայն 13-ն են պատգամավորները ներկայացրել. «Ժողովուրդ»

122 նախագծերից միայն 13-ն են պատգամավորները ներկայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Յոթերորդ գումարման խորհրդարանի պարագայում ևս շարունակվում է այն պրակտիկան, երբ պատգամավորների կողմից քննարկված և ընդունված նախագծերի մեծ մասը ներկայացվում է կառավարության կողմից։

Հունիսի 20-ին ավարտվել է յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանը, իսկ առաջինը մեկնարկել էր հունվարի 14-ին։ Եվ, ահա, հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում խորհրդարանի կողմից ընդհանուր առմամբ ընդունվել է 122 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից, ինչպես պարզեց «Ժողովուրդ» օրաթերթը, միայն 13-ն են ներկայացվել պատգամավորների կողմից։ Այստեղ խոսքն արդեն ընդունված, այլ ոչ թե հեղինակած նախագծերի մասին է։ Ընդ որում, այդ 122 նախագծերից մի քանիսն ընդունված են եղել արդեն երկրորդ ընթերցմամբ, այսինքն` դեռևս նախորդ կառավարության կողմից հեղինակած և քննարկված նախագծերի մասին է խոսքը։ Մեծ թվով նախագծեր կան նաև օրակարգում չընդգրկվածների թվում, որտեղ ևս մեծ մասը պատկանում է հենց կառավարությանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ