19 06 2019

Հանուն Վահե Գրիգորյանի գործուղումները չեղարկել են․ «Հրապարակ»

Հանուն Վահե Գրիգորյանի գործուղումները չեղարկել են․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հանուն Վահե Գրիգորյանի ընտրության, խորհրդարանը չեղարկել է բոլոր գործուղումները, որը հնարավոր է եղել, հետաձգել են։ Իշխանությունում գործել են «մեկ ձայնն էլ վճռորոշ է» սկզբունքով։ Օրինակ, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պետությունների խմբի 83-րդ լիագումար հանդիպմանը մասնակցելու համար հունիսի 16-22-ը ներառյալ Ստրասբուրգ պետք է գործուղվեր պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, իմքայլական Աննա Կարապետյանը։

Երեկ նա մասնակցում էր ընտրությանը։ Քվեարկությունից հետո հետաքրքրվեցինք, թե ինչու գործուղման չի մեկնել։ «Անձնական պատճառներով»։ Այդ «անձնական պատճառներն» ուղիղ կապ ունե՞ն ՍԴ դատավորի ընտրության հետ։ «Ոչ, ես չեմ մեկնել անձնական պատճառներով, որոնց մասին չեմ կարող խոսել»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ