18  06  2019

Արցախում կադրային փոփոխու­թյունները նոր փուլ են թևակոխել․ «Փաստ»

Արցախում կադրային փոփոխու­թյունները նոր փուլ են թևակոխել․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, որով գեներալ- մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցա­խի ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտո­նից և արձակվել զինվորական ծառայությու­նից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

 «Փաստ» թերթի հավաստի տեղեկություննե­րով՝ առաջիկայում ՊԲ-ում կադրային վերա­դասավորումները կշարունակվեն՝ ևս մի քա­նի փոփոխություն կլինի, որոնք հիմնականում կապված են բարձրաստիճան զինվո­րականների՝ երկարամյա ծառայության զին­վորական կենսաթոշակի անցնելու և ղեկա­վար կազմը հնարավորինս երիտասարդաց­նելու հետ: Հիշեցնենք, որ բանակում փոփոխությունների և վերադասավորումների հետ էին կապված նաև ժամանակին գեներալ Սամվել Կարապետյանի ու էլի մի շարք կադրային գեներալների ազատումները, իսկ ընդհանրապես, Արցախում կադրային փոփոխու­թյունները կարծես նոր փուլ են թևակոխել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ