18 06 2019

ԱԺ նախագահը ցանկանում է Զեյնալյանի պաշտոնում տեսել իր քավորին․ «Իրատես»

ԱԺ նախագահը ցանկանում է Զեյնալյանի պաշտոնում տեսել իր քավորին․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Ասում են, թե արդարադատության նախարարի հետ կապված բավականին լուրջ խմորումներ կան ՔՊ-ում, չնայած, ինչպես մնացած, այնպես էլ այս դեպքում այնտեղ կարծիք կարող է ունենալ բացառապես Նիկոլ Փաշինյանը:

Բանն այն է, որ Եվրոպային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին համաժամանակյա ձեռնոց նետած` իրենց «մայլեն» ժողովրդավարության բաստիոն համարած Արարատ Միրզոյանը ցանկացել է այդ պաշտոնում տեսել յուր քավորին` ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

Բայց քանի որ Միրզոյանի կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չէ, ինչպես նաև նրա հավերժ ախոյան Տիգրան Ավինյանը «պոստին» քնած չէ, Արարատ Միրզոյանը որևէ «արդյունք» չի գրանցել:

Ինչ վերաբերում է հրաժարական տված Արտակ Զեյնալյանին, վերջինս հրաժարականի հիմնական պատճառներից մեկը Արմեն Սարգսյանի նկատմամբ իշխանությունների սկսած դեմարշն է։ Զեյնալյանը վերջիններիս ասել է` «Ո՞նց կարելի է էդ ընտանիքի նկատմամբ այդպես վարվել»: Հիշենք, որ Վազգենի ծննդյան 60-ամյակին էլ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բառ-տառ չէր արտաբերել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ