14  06  2019

Ոստիկանությունում կրճատումներ են սպասվում․ «Փաստ»

Ոստիկանությունում կրճատումներ են սպասվում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում լուրջ կրճատումներ են սպասվում ոստիկանության համակարգում: Նույն տեղեկությունների համաձայն, առաջիկայում կլինեն նաեւ մասնավորաբար որոշ մարզային վարչությունների պետերի եւ բաժնի պետերի փոփոխություններ:

Մեր աղբյուրների պնդմամբ, ըստ էության, սա արվում է ոստիկանության հանդեպ հասարակության վերաբերմունքն էլ ավելի բարձրացնելու եւ վստահությունը մեծացնելու համար:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին:

«Ոստիկանությունում կադրային փոփոխություններ մշտապես են լինում, ինչի մասին հավուր պատշաճի տեղեկացվում է: Կրճատումներ, օպտիմալացման ծրագրեր եւս իրականացվում են ոստիկանությունում: Ես գնահատական չեմ կարող տալ եւ ասել, թե դրանք կտրուկ են, շատ են կամ քիչ, բայց, այո, օպտիմալացման գործընթաց ոստիկանությունում մեկնարկել է եւ այս պահին ընթացքի մեջ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Ահարոնյանը՝ հավելելով, որ գործընթացը շարունակական է լինելու»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ