14  06  2019

ԲԴԽ-ն քվորումի խնդիր կունենա․ «Հրապարակ»

ԲԴԽ-ն քվորումի խնդիր կունենա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Բարձրագույն դատական խորհրդում հերթական պաշտոնանկությունը եղավ՝ հրաժարականի դիմում ներկայացրեց ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը։ Իշխանությունը գործուն ջանքեր է գործադրում ԲԴԽ-ն ցրելու ուղղությամբ՝ չգիտակցելով, թե դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ։ Ավելի վաղ հրաժարական էին տվել Գագիկ Հարությունյանը, Գեւորգ Դանիելյանը, իսկ 2 տեղ էլ թափուր էր մինչ այդ։

Հաջորդն Արմեն Բեկթաշյանի հերթն է։ Նրա հրաժարականից հետո ԲԴԽ-ում կմնա 4 անդամ, որոնք հույս ունեն, որ հրաժարականի պահանջ իրենց առաջ չի դրվի, քանի որ ԲԴԽ-ն առնվազն 6 անդամ պետք է ունենա, որ քվորում լինի։ 4 մնացողներն են Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը, Հայկ Հովհաննիսյանը՝ քաղաքապետ Մարությանի ընկերը, եւ Լիպարիտ Մելիքջանյանը։

Անգամ եթե շուտափույթ 2 անդամ նշանակվի, իսկ, հիշեցնենք, ԲԴԽ անդամներին նշանակում է Ազգային ժողովը՝ բավականին երկար ընթացակարգով, ապա 6 հոգանոց կազմով ԲԴԽ-ն կկարողանա միայն ընթացիկ եւ նորմատիվային խնդիրներ լուծել, իսկ, ասենք, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների եւ ԲԴԽ անդամների լիազորությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է առնվազն 7 անդամ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ