12 06 2019

Իշխող ուժում կքննարկեն Սասուն Միքայելյանի՝ «ձեռքերը լվանալու» պահվածքը․ «Փաստ»

Իշխող ուժում կքննարկեն Սասուն Միքայելյանի՝ «ձեռքերը լվանալու» պահվածքը․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Աբովյանի ընտրություններից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «Աբովյանի քաղաքապետի ընտրություններում որևէ աջակցություն մեր թեկնածուին չի ցուցաբերել»:

Հայտարարությունն ինքնին ուշագրավ է: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցը մարզպետը բարձրացրել է նաև վարչապետի մոտ՝ իր մտահոգությունները հայտնելով Միքայելյանի նման պահվածքի առումով: Նույն աղբյուրների պնդմամբ, Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ Սասուն Միքայելյանի՝ «ձեռքերը լվանալու» պահվածքը առաջիկայում քննարկման առարկա կդառնա նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում:

Տեղեկությունները ճշտելու նպատակով դիմել ենք Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման խորհրդատու Նունե Այլանջյանին: Վերջինս նշեց, որ վարչապետն ու մարզպետը չեն քննարկել այդ հարցը, իսկ ահա ՔՊ-ում քննարկում լինելու է, սակայն ժամկետների առումով դեռևս հստակություն չկա»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ