12  06  2019

Ինչպես ազատվել «գլխից էլ, գլխացավից էլ». ԶԼՄ-ները և՞ս վեթինգի կենթարկվեն. «Փաստ»

Ինչպես ազատվել «գլխից էլ, գլխացավից էլ». ԶԼՄ-ները և՞ս վեթինգի կենթարկվեն. «Փաստ»

««Փաստ» թերթի աղբյուրների պնդմամբ՝ իշխանական կուլիսներում ակտիվորեն կար­ծիքներ են շրջանառվում այն մասին, որ դա­տական համակարգից հետո, իսկ ավելի լավ է՝ հընթացս, անհրաժեշտ է այսպես ասած, «վեթինգի» ենթարկել մի քանի լրատվամի­ջոցի:

Ըստ նույն այդ տեղեկությունների՝ իշխանությունները մեծագույն ցանկություն ունեն մասնավորաբար փակված տեսնել «5- րդ ալիք» հեռուստաընկերությունը: Հասկա­նալի է, որ հազիվ թե բանը հասնի հեռուստաընկերության մուտքը շրջափակելուն, քանզի դժվար չէ պատկերացնել դրա հետևանքնե­րը: Ըստ շրջանառվող լուրերի՝ «լավագույն» տարբերակը համարվում է պետական կառույցների, մասնավորաբար՝ ՀՌՀ-ի և ՊԵԿ-ի գործիքակազմը կիրառելը, ինչի հետևանքով հնարավոր կլինի ազատվել «գլխից էլ, գլխա­ցավից էլ»: 

Մեր աղբյուրների պնդմամբ, սա­կայն, իշխանությունների մեջ էլ քիչ չեն այնպիսիք, որոնք կտրականապես դեմ են ցան­կացած ԶԼՄ-ի դեմ իրականացվող ցանկա­ցած քայլի: Ժամանակը ցույց կտա, թե որ մո­տեցումը կհաղթի իշխանության ներսում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ