12  06  2019

ՊԵԿ պաշտո­նյաների զավակների կարիերան աճում է կայծակնային արա­գությամբ․ «Ժամանակ»

ՊԵԿ պաշտո­նյաների զավակների կարիերան աճում է կայծակնային արա­գությամբ․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «ՊԵԿ-ում պաշտո­նյաների զավակները կայծակնային արա­գությամբ կարիերա­յի աճ են արձանագ­րում: Դեռևս այս տարվա փետրվա­րին հայտնել էինք, որ նույն ամ­սին ՊԵԿ-ում տեղի էր ունեցել օպերատիվ հետախուզության վարչությունում գլխավոր օպերլիազորի երկու հաստիքի համար մրցույթ, որում հարթել էր ՊԵԿ փոքր հարկ վճարողնե­րի հարկային տեսչության վար­չության պետ Տիգրան Զաքարյանի որդին՝ Նարեկ Զաքարյանը, ով մինչ այդ մրցույթը ՊԵԿ-ում աշխատում էր թա­փուր հաստիքի անվան տակ: Հրապարակման մեջ կանխատեսել էինք, որ ամիսների ըն­թացքում Նարեկ Զաքարյանը գլխավոր օպերլիազորից կդառնա որևէ վարչության պե­տի տեղակալ կամ հենց վար­չության պետ: 

Եվ ահա, օրերս՝ հունիսի 3-ին, Նարեկ Զաքարյանը նշանակվել է ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետի տեղակալ: Այսինքն` Պեկ պաշտո­նյայի զավակի համար գլխա­վոր օպերլիազորից պետի տեղակալ դառնալու համար պա­հանջվեց ընդամենը 4 ամիս, մինչդեռ շարքային որևէ այլ աշխատակցի դեպքում տարի­ներ կպահանջվեին: Նշենք, որ Տիգրան Զաքարյանի բոլոր բա­րեկամները նրա շնորհիվ աշ­խատում են ՊԵԿ-ում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ