08 06 2019

Առաջին անգամ Երևան-Վան չվերթ է կայացել․ «Հրապարակ»

Առաջին անգամ Երևան-Վան չվերթ է կայացել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հայաստանից առաջին անգամ պատմության մեջ Երևան-Վան չվերթ է կայացել։ Թռիչքը տևել է 35 րոպե, վրացական ինքնաթիռով։ Մայիսի 30-ին Համահայկական խաղերի պատվիրակությունն այս չվերթով մեկնել է Արևմտյան Հայաստան՝ օգոստոսի 6-ին բացվելիք խաղերի ջահը Մուսա լեռան գագաթին վառելու։

Պատվիրակության ղեկավար, Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարած պատվիրակությանն ընդունել են Վանի քաղաքապետերը (վերջին ընտրություններում այս քաղաքներում զույգ քաղաքապետեր են ընտրվել՝ կին և տղամարդ, հիմնականում քրդական կուսակցության ներկայացուցիչներ)։ Հանդիպման ժամանակ քաղաքապետերին Զաքարյանը հրավիրել է ներկա գտնվել խաղերի բացմանը Երևանում, ինչպես նաև քննարկել են Երևան-Վան կանոնավոր չվերթ կազմակերպելու հարցը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք  «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ