06 06 2019

2 անգամ նույն դասարանում մնացած ՔՊ-ականը՝ գյուղապետի թեկնածու․ «Հրապարակ»

2 անգամ նույն դասարանում մնացած ՔՊ-ականը՝ գյուղապետի թեկնածու․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հունիսի 9-ին՝ առաջիկա կիրակի, Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում գյուղապետի ընտրություններ են: Գյուղացիներն ընտրություն պիտի կատարեն գործող գյուղապետի ու ՔՊ-ական, բայց իբրև անկուսակցական առաջադրված Սայադ Ալմաստյանի միջև:

Իսկապես անքննելի են հեղափոխականների գործերն ու իդեաները. տարիներ շարունակ շմայսներից բողոքող Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն գյուղապետի թեկնածու է առաջադրել մեկին, ով ստացել է ընդամենը 8-ամյա կրթություն, իսկ այդ ընթացքում հասցրել է երկու անգամ մնալ նույն դասարանում:

Գյուղացիները պատմում են, որ Սայադ Ալմաստյանին ՔՊ-ում տեսել ու գնահատել են ոչ թե գիտելիքների, այլ այն բանի համար, որ անցյալ տարի՝  հեղափոխության օրերին, հարևան գյուղում մասնակցել է փողոցները փակելու ակցիային և այդ մասին հեղափոխության հաղթանակից հետո «հերոսաբար» լուսանկար տեղադրել Ֆեյսբուքի իր էջում: 

Գյուղացիների հարցին, թե արդյոք իր կրթությունը բավարարո՞ւմ է համայնք ղեկավարելու համար, Սայադ Ալմաստյանն ինքնավստահ պատասխանում է․ «Լիքը պարապ, գրագետ իսան կա, դրանց կբերեմ ավագանի, օր ընձի խորհուրդ տան, կարևորը ես եմ հեղափոխության վախտ ճամփա փակե»:

Ահա նման հեղափոխական բարքեր. 8-ամյա կրթություն ստացած ու էդ ընթացքում երկու տարի նույն դասարանում մնացած հեղափոխական Սայադը հավակնում է դառնալ «գյուղի ռևիզոր», անգամ չհասկանալով, որ ավագանին ընտրվում է գյուղացիների կողմից, ոչ թե գյուղապետն է նրանց նշանակում: Թե որտեղից են ՔՊ-ում գտնում թանգարանային նման էքսպոնատների, դժվար է ասել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ