05  06  2019

«Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետները կրճատվել են․ «Ժողովուրդ»

«Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետները կրճատվել են․ «Ժողովուրդ»

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ՊՆ-ում օրինագիծ է ընդունվել, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը 3 տարվա ժամկետի փոխարեն հնարավոր է դառնա 27 ամիս: Ասել է, թե ժամկետները կրճատվել են:

ArmLur.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, թե ինչ է լինելու այն զինվորների հետ, որոնք «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում արդեն իսկ երեք տարվա պայմանագիր էին կնքել ՊՆ-ի հետ, արդյոք կնքված պայմամագիրը վերանայվելո՞ւ է, թե՞ այլ լուծումներ կան: Ի պատասխան Հովհաննիսյանը նշել է․ «Հաշվի առնելով, որ նրանց պայմանագրերը դեռ գործում են, այդուհանդերձ, Պաշտպանության նախարարությունը նախաձեռնություն է իրականացնելու, դիմելու է կառավարություն, որպեսզի համապատասխան կարգով այն պայմանագրերը, որոնք կնքված են, եւս վերանայվեն, եւ ժամկետները համապատասխանեցվեն 27 ամսվան»:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ