03 06 2019

Ջիվանն ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեց․․․«Հրապարակ»

Ջիվանն ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեց․․․«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Տեսանյութ եմ նայում, որտեղ Ջիվան Աբրահամյանն է խոսում։  Հիմա կասեք՝ ով է Ջիվանը։ Նա է, ով հայտնի դարձավ Արցախի նախագահի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելով, որին անդրադարձավ անգամ մեր  թշնամին։ Մեծ- մեծ հայտարարում է, որ չի փոշմանել Արցախի նախագահի հասցեին արած խոսքերի համար։ Դե ինչու՞ պիտի փոշմանի, իրեն , թեկուզև վատ առումով, ճանաչեցնել տալու պրիմիտիվ ձև էր։ Նմանները հետևանքային ավերածության մասին չեն մտածում։

Ինչևէ, մարդկանց մի բան էր միայն հետաքրքիր՝ ում ցուցումով է աշխատում Ջիվանը։ Ու քանի որ նրա գործունեության շառավիղը «Իմ քայլի» շրջանակներում էր, բնական է, յուրաքանչյուրն իր մեջ սեփական կարծիք ունեցավ։ Կարևոր չէ որ կողմն ինչ էր ասում, ճշմարտությունը մտածողության անալիզից է ծնվում՝ փաստերի համադրմամբ։

Երիտասարդը փորձում էր  իր գործունեության և «Իմ քայլի» մեջ լրագրողին համոզել, որ կապ չկա։ Հենց այստեղ է, որ «ունքը շինելու տեղ աչքն էլ հանեց»։ Ահա թե ինչ է ասում․

«Նիկոլ Փաշինյանը չի պատկանում «Իմ քայլ»-ին: Փաշինյանը ՀՀ 100 տոկոս քաղաքացիների վարչապետն է: Երկրի վարչապետը հանդիսանում է պետական սիմվոլ, այսինքն` պատկանում է բոլորին: Եթե ես որպես անհատ, կամ մարդ, որ ներկայացնում է որոշակի մարդկանց խումբ, հայտարարում եմ, որ մենք սատարում ենք Նիկոլ Փաշինյանին, դա չի նշանակում, որ մենք պիտի լինենք ՔՊ-ից, քանի որ գոյություն ունի վերկուսակցական` ազգ գաղափար: Այսօր մեր երկրի վարչապետը Փաշինյանն է, եւ նրա վարած քաղաքական կուրսը մեզ հոգեհարազատ է, եւ մենք սատարում ենք այդ քաղաքական կուրսին»։

Սա ի՞նչ է նշանակում, հարցնում եմ։ Այսինքն իր գործունեության շրջանակը, որ հայհոյում է Արցախի նախագահին, նսեմացնում պատերազմական վիճակում գտնվող Արցախի դերը ոչ թե «Իմ քայլի», այլ վարչապետի վարած քաղաքական կուրսի՞ն է համապատասխանում։ Իսկ Փաշինյանը քանի որ 100 տոկոս քաղաքացիների վարչապետն է, Ջիվանն  իր արածը համարում է ողջ ժողովրդի համաձայնությու՞նը։

Ուրիշ էլ ի՞նչ ասես երիտասարդին, երբ պետական  սիմվոլ է համարում երկրի ղեկավարին, բայց կարող է Արցախի պետական սիմվոլի «գլուխը ցխել»։ Մյուս կողմից անչափ վիրավորական է, երբ մեր երկիրը համարում է 100 տոկոս միակարծիք երկիր, որտեղ բոլորը մտածում են իր նման ու կարող են նսեմացնել Արցախը։ ՀՀ հարյուր տոկոս քաղաքացիների վարչապետի երկրում «իրար միս չեն ուտի»։

Այո, Վարչապետը պետք է լինի բոլոր քաղաքացիների վարչապետը, այս կետում համաձայն եմ երիտասարդի հետ, բայց Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլի» վարչապետն է, իր հետ քայլողների վարչապետը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ