30 05 2019

Վեթթինգը պետք է սկսել ԱԺ-ից և Կառավարությունից․ պատգամավոր․ «Ժողովուրդ»

Վեթթինգը պետք է սկսել ԱԺ-ից և Կառավարությունից․ պատգամավոր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է իշխանությունների կողմից հայտարարված վեթթինգին, որը պետք է ուսումնասիրի դատավորների անձի, քաղաքական կապերի, ծագումնաբանության, գույքային վիճակի, նրա զբաղեցրած պաշտոնի պրոֆեսիոնալությունը: Մասնավորապես նրանք այլ մեխանիզմի կողմնակից են:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից ճշտել` որն է նման դիրքորոշման պատճառը: Վերջինս ըստ էության չհերքեց, որ առանձին պատգամավորների, այդ թվում եւ իր կողմից այլ մոտեցում է առկա: «Ես մի բան եմ առաջարկում, որ պետք է վեթթինգը սկսել ԱԺ-ից, տեսնենք, թե որ պատգամավորը որքանով է համապատասխանում իր կարգավիճակին, վեթթինգը պետք է գնա կառավարություն, դրան ենթակա ենթակառուցվածքներ, ու նոր գնա դատական համակարգ», – մեզ հետ զրույցում ընդգծեց պատգամավորը:

Միայն թե, նկատենք, որ ԱԺ-ում վեթթինգ անելու դեպքում ԲՀԿ-ն կարող է շատ ավելի անհարմար դրության մեջ հայտնվել. ապացույցը այդ խմբակցության որոշ պատգամավորների պահվածքն ու հայտարարություններն են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ