24  05  2019

Գործադիրում հրաժարականներ են սպասվում․ «Փաստ»

Գործադիրում հրաժարականներ են սպասվում․ «Փաստ»

««Փաստ» թերթի հավաստի տեղեկու­թյուններով, առաջիկա ամռան ընթաց­քում գործադիր իշխանության մի շարք պաշտոնյաներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Խոսքը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատումների մասին չէ: 

Բանն այն է, որ, մեր աղբյուրների պնդմամբ, քիչ չեն այնպիսի պաշտոնյա­ները, որոնք, լինելով պրոֆեսիոնալներ, իշխանափոխությունից հետո համաձայ­նել են աշխատել (կամ մնալ աշխատելու) վարչապետի աշխատակազմում և նա­խարարություններում, սակայն ժամանակի ընթացքում պարզապես հիասթափվել են՝ համաձայն չլինելով նոր իշ­խանությունների գործելաոճի ու մոտե­ցումների հետ: Եվ քանի որ, որպես կա­նոն, իշխանության ղեկավար կազմի շատ ներկայացուցիչներ չունեն հակա­ռակ տեսակետ լսելու ունակություն և ցանկություն («ճիշտը մենք ենք»), ուստի այդ մարդիկ չեն ցանկանում լինել կա­մակատար և անիմաստ են համարում իրենց հետագա պաշտոնավարումը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ