22 05 2019

«Գազպրոմ»-ը 426 միլիոնով պակաս հարկ է վճարել․ «Ժողովուրդ»

«Գազպրոմ»-ը 426 միլիոնով պակաս հարկ է վճարել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ Այս տարվա առաջին եռամսյակում հազար խոշոր հարկատուների եռյակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թեեւ մնացել է նույնը, սակայն, բացառությամբ առաջին հորիզոնականը զբաղեցնող «Գազպրոմ Արմենիա» ընկերության, մյուսները ավելացրել են վճարած հարկերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Գազպրոմ Արմենիան» վճարել է 13մլրդ 570.6 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարի նրա մուծած հարկերը կազմել էին 13մլրդ 996.6 մլն: 

Երկրորդ հորիզոնականում «Գրանդ տոբակո» ընկերութունն է, որ այս տարի վճարել է 12 մլրդ 830 մլն դրամ՝ նախորդ տարվա 8 մլրդ դրամի փոխարեն:Ինչ վերաբերում է երրորդ հորիզոնականին, այստեղ Զանգեզուրի պղձամոլիբդենային կոմբինատն է՝ 6 մլրդ 684.4 մլն դրամ վճարումով, իսկ նախորդ տարի այս ընկերությունը վճարել էր 4.1 մլրդ դրամ: Մեկ ուշագրավ փաստ էլ. խոշորհարկատուների առաջին տասնյակն էլ վճարել է ընդհանուր 59.6 մլրդ դրամ` նախորդ տարվա 45.7 մլրդ դրամի փոխարեն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ