22  05  2019

Կենսաթոշակ ստանալը լուրջ խնդիր է դարձել․ «Ժողովուրդ»

Կենսաթոշակ ստանալը լուրջ խնդիր է դարձել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀՀ քաղաքացիները, որոնք հասնում են կենսաթոշակային տարիքի, հաճախ հայտնվում են լուրջ խնդրի առաջ, աշխատանքային ստաժը հաշվարկելու ժամանակ քաղաքացու համար արխիվային տե­ղեկանքները դարձել են անհասանելի: Նրանք չեն կարող արխիվից ձեռք բերել իրենց աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքները: Այս խնդրի միակ լուծումը դատարան դիմելն է: Բայց կենսաթոշակա­յին տարիքի հասած շատ քաղաքացիներ չեն դիմում այդ քայլին տարիներ տևող դատական քաշքշուկնե­րից խուսափելու համար: Ավելին՝ դեռ հայտնի էլ չէ՝ կլուծվի նրանց հարցը, թե ոչ:

Մինչ այդ ՀՀ աշխատան­քի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս կապակցությամբ ասել է. «Օրենքով սահմանված է ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, և այդ փաստաթղթերի առկայության դեպքում է, որ դիտարկվում է նրա՝ կենսաթոշակի իրավունքը: Եթե չկա փաստաթուղթ, ուրեմն նա չի աշխատել: Ասում է՝ աշխատել եմ, բայց թղթերը չկան, ո՞նց հավատանք»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ