21  05  2019

Փաշինյանի հայտարարության տեքստն էապես փոխվել է. «Փաստ»

Փաշինյանի հայտարարության տեքստն էապես փոխվել է. «Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, որոնք սկսվեցին կիրակի կեսօրից, բավականին հետաքրքիր ընթացք են ունեցել:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ գրեթե ամբողջ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ, ունեցել մի շարք փակ խորհրդակցություններ: Հայտնի չէ, թե իրականում ինչ են զեկուցել ուժայինները Փաշինյանին, բայց մի բան պարզ է, որ խոսքը վերաբերել է սահմանային լարվածությանն ու թշնամու հնարավոր ագրեսիային:

Զեկուցվել է նաև, որ մայիսի 20-ին Ադրբեջանը 10 հազար հոգանոց զինավարժություններ է սկսում (սկսել), ինչն իր հերթին ակնհայտ ռիսկային երևույթ է: Թերթի տեղեկություններով, հենց այս հանգամանքով, ինչպես նաև մասնակիցների սակավությամբ է պայմանավորված այն փաստը, որ երեկ արդեն Փաշինյանը փոխել էր հռետորաբանությունը և էյֆորիկ ու ագրեսիվ հայտարարություններից ու կոչերից անցում կատարել առավելապես կառուցողական դաշտ:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նա ի սկզբանե նախատեսած իր ելույթի տեքստը մեծամասամբ փոխել էր և ներկայացրել լրիվ ուրիշ տարբերակ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ