21  05  2019

Փաշինյանը հասկացրեց՝ Քոչարյանի գործը ղեկավարում է ինքն անձամբ․ «168 Ժամ»

Փաշինյանը հասկացրեց՝ Քոչարյանի գործը ղեկավարում է ինքն անձամբ․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Դատարանների մուտքը փակելու կո­չով Փաշինյանը ճանաչեց և հասկանալի դարձրեց ամենահիմարների և միամիտ­ների համար, որ Քոչարյանի գործը քաղաքական է, որ այդ գործը ղեկավարում է Փաշինյանն անձամբ, Փաշինյանը բաց կերպով, առանց որևէ բանից ամաչելու, որևէ բան թաքցնելու ճնշում է գործա­դրում ողջ դատական համակարգի վրա, որ նա իր անձնական խնդիրների պատ­ճառով նպատակ ունի ողջ համակարգը փոխել»,- այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի նախաձեռնած դատական ոլորտի փոփոխություններին: 

Նրա խոս­քով՝ Փաշինյանը գնում է պսևդոդատական դիկտատուրայի հաստատման ուղ­ղությամբ՝ քաղաքականորեն մոտիվաց­ված, որպեսզի անձամբ իրականացնի իր անձնական վրեժխնդրությունը Քոչարյանից: «Չկա որևէ անկեղծ, բարեխիղճ կողմ, որը կարող է աջակցել Փաշինյանի այս հակադատական դիկտատուրան: Առավել ևս ծիծաղելի է, որ այն անձն է, ով իշխանության է եկել պետական հե­ղաշրջման արդյունքում»,- ասել է նա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ