18  05  2019

Հեղափոխությունը թշնամիներ է «նշանակում»․ «Փաստ»

Հեղափոխությունը թշնամիներ է «նշանակում»․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Հայաստանում իշխանափոխությունից հե­տո ներկա իշխանությունը որքան էլ անփորձ է համարվում, այնուամենայնիվ, նրա քաղա­քական հատվածը հասկանում է, որ իրենց շատ դժվար է լինելու հանրության սպասում­ները արդարացնել: Ուստի օգտագործվում է հին, բազմաթիվ անգամ կիրառված սցենա­րը՝ նշանակվում են մեղավորներ, ներքին «թշնամիներ»:

Ի սկզբանե գործող իշխանությունը հասա­րակությունը բաժանեց երկու մասի' հեղափո­խականների և հակահեղափոխականների: Հեղափոխականների, որոնք, ըստ իշխանու­թյունների, փորձում են կերտել «նոր Հայաս­տան», և հակահեղափոխականների, որոնք ռևանշիստական քայլերով սաբոտաժ են անում: 

Հետագայում՝ Երևանի ավագանու և ԱԺ ընտրությունների նախաշեմին, հեղափոխականներ-հակահեղափոխականներ տեր­մինաբանությունը սինխրոն փոխակերպվեց սևերի-սպիտակների: Մինչև դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրությունները, որպես իշխանություն­ների ծրագրերի ձախողման, դանդաղման կամ անորոշության մեղավորներ նշվում էին ՀՀԿ-ականները:

Ընտրությունների ընթաց­քում, կոնֆրոնտացիոն սցենարով օգտագոր­ծելով սև-սպիտակ բաժանումը, ինչը որևէ աղերս չուներ թավշյա հեղափոխության սիրո և հանդուրժողականության կարգախոսի հետ, «իմքայլականները» իշխանությունը ամբողջությամբ վերցրին:

Կատարվածից հետո ակնհայտ էր, որ հա­կահեղափոխականությունը ջախջախվել է: Բայց արի ու տես, որ դրանից հետո էլ, երբ տոտալ իշխանությունը գտնվում է Փաշինյանի ձեռքում, իրական արդյունքներ տեսանե­լի չեն: Դա ապացուցեց նաև վարչապետի վերջին ասուլիսը, որտեղ հնչած 100 կետերը վկայեցին, որ իրական գործ ու արմատա­կան փոփոխություններ այս ընթացքում չեն կատարվել: Եվ պարզ է, որ այս պարագայում նոր մեղավորներ են անհրաժեշտ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Քաղաքական 22 08 2019

Ի՞նչ է արել Արցախն իրենց, ինչի՞ այդքան չեն սիրում Արցախը. Արթուր Ղազինյան

Հիմա արդեն Արցախը ստորադասվեց Ամուլսարին, իսկ մինչ այդ ստորադասվել էր «հեղափոխությանը». կարծիք

 

Ի՞նչ է արել Արցախն իրենց, ինչի՞ այդքան չեն սիրում Արցախը. Արթուր Ղազինյան

Հիմա արդեն Արցախը ստորադասվեց Ամուլսարին, իսկ մինչ այդ ստորադասվել էր «հեղափոխությանը». կարծիք

 

 

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդեն երեք օր է՝ մտածում եմ, ի՞նչն է իշխանության թևի տակ ծվարած գլոբալիստների Ամուլսարի հանքի շահագործմանն ընդդիմանալու պատճառը։

Էվրիկա…

«Ամուլսարի խնդրին ավելի կարևոր է, քան Արցախի խնդիրը»։

Հիմա արդեն Արցախը ստորադասվեց Ամուլսարին, իսկ մինչ այդ ստորադասվել էր «հեղափոխությանը»։

Այս տեմպերով, որ շարժվենք, մոտ ապագայում Ստամբույլյան կոնվենցիան կհռչակվի Արցախից ավելի կարևոր։

Ի՞նչ է արել Արցախն իրենց, ինչի՞ այդքան չեն սիրում Արցախը։

Կռահում եմ, բայց եկել եմ ասեմ, որ մի էլ մտածեք, նույնիսկ չնայեք այդ ուղղությամբ»։

Orphus համակարգ