17  05  2019

Իշխանությունում փնտրում են ադեկվատի․ «Իրատես»

Իշխանությունում փնտրում են ադեկվատի․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում արտախորհրդարանական ուժերը փնտրում են առավել ադեկվատ անձի, որի հետ գոնե կարող են քննարկել երկրի համար կարեւորագույն հարցեր, որտեղ իշխանություն-ընդդիմություն խաղալը երկրորդական է։

Եվ, մեր տեղեկություններով, կարծես գտել են մեկին, ով բաց է քննարկման համար եւ «հարայ-հրոցով» չի խոսում նրանց հետ։ Խոսքը ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի մասին է, որին, ըստ նույն տեղեկությունների, փորձում են հասկացնել, որ անհնար է առաջ շարժվել աջուձախ բոլորին «փռելով ու ծեփելով», որ արտաքին լուրջ մարտահրավերներ ունեցող այս երկրում բացի անձնական շահից, կա երկիր պահելու խնդիր։

Ասում են, հեշտ չի ստացվում նրան եւս դուրս բերել անընդհատ նախկինների հետ համեմատվելու գծից, բայց կարծես հնարավոր է բան հասկացնել։Ի դեպ, օրերս նաեւ Արմեն Աշոտյանն էր հանդիպել Արարատ Միրզոյանի հետ, սակայն նա միակը չէ արտախորհրդարանական ուժերից, որի հետ Միրզոյանը քննարկում է քաղաքական հարցեր»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ