17  05  2019

Իշխանության նոր բազմակի ստանդարտները․ «Փաստ»

Իշխանության նոր բազմակի ստանդարտները․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Երեկ կառավարության նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովին պետբյուջեով հատկացված գումարը չի բավա­րարում: Դեռևս մայիս ամիսն է, 6-7 ամիս կա մինչև տարեվերջ, բայց խորհրդարանում արդեն 892 մլն 628 900 դրամի պակա­սուրդ է առաջացել: Պարզվում է, որ այդ, այսպես կոչված, «պա­կասուրդն» առաջացել է ԱԺ պատգամավորների և մշտական հանձնաժողովների թվի ավելացման պատճառով: Փաստացի, այ­սօր խորհրդարանում ավելացել է 59 նոր հաստիք: Բնականաբար, անընդհատ օպտիմալացումից և բյուջետային ծախսերից խոսող վարչապետն ու կառավարությունը տվյալ պահանջը բավարարել են և որոշել տրամադրել համապատասխան գումարը: 

Հասկանա­լի է, հակառակ դեպքում անհասկանալի վիճակ կստեղծվեր խորհրդարանում: Սակայն այս երևույթն ինքնին բավականին ցցուն է երևում հատկապես այն ֆոնին, երբ կառավարության կա­ռուցվածքային փոփոխությունների և օպտիմալացման արդյուն­քում կրճատվեցին նախարարություններ և բազմաթիվ քաղաքա­ցիներ դարձան ու առաջիկայում կդառնան գործազուրկ: Ստացվում է, որ մեր կառավարությունը մի յուրահատուկ երկակի (որոշ դեպքերում՝ բազմակի) ստանդարտների քաղաքականություն է վարում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ