17  05  2019

Բրյուսելում «ֆանտաստիկ դիվանագիտական հաղթանակ» չենք ունեցել․ «Փաստ»

Բրյուսելում «ֆանտաստիկ դիվանագիտական հաղթանակ» չենք ունեցել․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Վերջին օրերին հայաստանյան տիրույ­թում բավականին շատ քննարկվեցին Բրյուսելում տեղի ունեցած՝ Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի տասնամյակին նվիրված բարձր մակարդակի կոնֆերանսն ու դրա հետ կապված իրադարձությունները: «Փաստ» թերթի տեղեկություններով, քանի որ խոս­քը հոբելյանական միջոցառման մասին է, ԵՄ-ն որոշել է զերծ մնալ որևէ քաղաքական խնդրի անդրադառնալուց:

Ի սկզբանե պայմանավորվածությունը հենց դա է եղել: Այսինքն՝ տարածքային ամբող­ջականություն, չլուծված հակամարտություններ, մարդու իրավունքներ և այլն, որևէ նման խնդրի մասին առանձին անդ­րադարձ չի եղել:

Եվ եզրափակիչ փաստաթուղթը չի ըն­դունվել ոչ թե այն պատճառով, որ հայկա­կան կողմն ինչ-որ «ֆանտաստիկ դիվա­նագիտական հաղթանակներ» է տարել, այլ ԵՄ-ն կատեգորիկ որևէ տարածքային կոնֆլիկտի չի անդրադարձել՝ ոչ Ուկրաի­նայի, ոչ Վրաստանի, ոչ Մոլդովայի, ոչ էլ արցախյան հիմնահարցին, խոսք չկա նաև Ղրիմի, Դոնբասի հարցերի վերաբերյալ: Որոշումը, որ այդ միջոցառումը պետք է տոնական լինի և տարեդարձի հետ կապ­ված թեմաներ քննարկվեն, այնքան հստակ է եղել, որ Ադրբեջանի մասին խոսելն ան­գամ ծիծաղելի է. մարդիկ ոչ մի ելույթում, ոչ մի փաստաթղթում անգամ Ռուսաստա­նին չեն կշտամբել: 

Եվ­րոպական աղբյուրները փաստում են, որ եզրափակիչ փաստաթղթում ոչ միայն Ադրբեջանը, այլև Վրաստանն ու Մոլդովան են փորձել նույն առաջարկություններն անել՝ կապված տարածքային ամբողջականու­թյան հետ, բայց դա նույնպես մերժվել է ԵՄ կողմից: Այսինքն՝ երեքով են փորձել ընդ­հանուր նախաձեռնությամբ հանդես գալ, բայց չեն հաջողել: Ի դեպ, 2015-ին և 2017- ին Ռիգայում և Բրյուսելում տեղի ունեցած գագաթաժողովներում նախորդ իշխանու­թյունների կողմից «անցկացրած» փաստաթղթերը շատ ավելի ուժեղ էին, քան այս անգամվա չընդունվածները: Եվ լեգիտիմությանը վերագրել աշխարհաքաղաքական խնդիրներն ուղղակի լուրջ չէ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ