16 05 2019

Քաղաքական դաշտում նոր կուսակցություն կհայտնվի․ «Փաստ»

Քաղաքական դաշտում նոր կուսակցություն կհայտնվի․ «Փաստ»

««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ առաջիկայում հայաստանյան քաղաքական դաշտում կհայտնվի բավականին լուրջ ու հեռանկարային քաղաքական ուժ, որտեղ համախմբված կլինեն հիմ­նականում անսպասելի, բայց հանրության լայն զանգվածներին հայտնի դեմքեր: 

Թերթը պարզել է, որ կուսակցությունը գաղափարա­կան առումով լինելու է ավելի շատ ազգայնական նրբերանգներով, նաև որոշակի տոտալիտար սաղմեր ունեցող: Միանշանակ դժվար է ասել, թե հայաստանյան այսքան կուսակցությունների շարքում, որտեղ գաղափարական հոսանքների ու ուղղությունների պակաս չկա, ինչ խոսք է ասելու կամ ինչ դերակատարում կարող է ունենալ այս ուժը: Թերթի տեղեկություններով՝ այն հիմնականում իր գործունեու­թյունը պատրաստվում է իրականացնել հանրության առավել ինտելեկտուալ սեգմենտի շրջանակներում, նաև կարևորվելու են մարզերի հետ աշխատանքները: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հնարավոր է՝ այս ուժը բավականին լուրջ հիմքեր ապահովի մինչև հերթական ընտրությունները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ