15  05  2019

200 հազար դոլար արժեքով հե­ղա­փո­խու­թյան «ռոմանտիզմը»․ «Փաստ»

200 հազար դոլար արժեքով հե­ղա­փո­խու­թյան  «ռոմանտիզմը»․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Հայաստանում 2018 թվականին տեղի ունե­ցած հեղափոխությունը «ռոմանտիզմի՝ պրագ­մատիզմի նկատմամբ տարած հաղթանակ» էր. ռուսական РБК ТВ-ին տված հարցազրույ­ցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն գումար դրա համար, այնուամենայ­նիվ, ստիպված են եղել ծախսել, ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն ակնարկին, որ ցանկացած հեղափոխություն ինչ-որ մեկը ֆինանսավորում է: «Մենք մեր հեղափոխու­թյան վրա ծախսել ենք մոտավորապես 200 000 դոլար: Որտեղից էր այդ գումարը: Մենք խնդրել ենք մարդկանցից: Մենք ունեցել ենք էլեկտրոնային դրամապանակ, և բոլոր երկրներից հայերը, մեծ մասը՝ Ռուսաստանից, մեզ գումար են ուղարկել: Մենք այդ գումարները ծախսել ենք, և հեղափոխության շրջանում ամեն շաբաթ մենք հրապարակել ենք՝ որքան գումար ենք ծախսել և ինչի համար»,- հեռուստաալիքի տնօրեն Իլյա Դորոնովին պատմել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետի խոսքով՝ այս քայլը թույլ է տվել հեղափոխականներին պարտք չմնալ այս կամ այն շրջանակներին: Ցանկացած հեղափոխություն ինքնին ռո­մանտիկայի որոշակի բաղադրիչ ունի, մա­նավանդ, երբ ուղեկցվում է սիրո ու համե­րաշխության կարգախոսներով: Ամբողջ խնդիրն այն է, որ հաղթանակից հետո հեղափոխությունների բովանդակությունը, որպես կանոն, տրանսֆորմացվում է, ու «ռոման­տիզմը» դառնում է հարաբերական կատե­գորիա:

Օրինակ' մեր հեղափոխության պա­րագայում «ռոմանտիկ» դրսևորումները վա­ղուց մնացել են հետևում, ու մեկ տարի շա­րունակ իշխանություններն առաջնորդվել են «բարիկադային» տրամաբանությամբ՝ հա­սարակությանը բաժանելով «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների»: Հասարակու­թյան «սորտավորումը» բնավ էլ ռոմանտիկ դրսևորում չէ, որովհետև հակադրությունը ծնում է ատելություն, երբեմն՝ նաև արյուն:

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի թիմը մնացել է «ռոմանտիկ», երբ բանը հասնում է վրիպումները, սխալներն արդարացնելուն: Այստեղ ամբողջ ուժով հառնում է հեղափո­խական պաթոսը՝ չեղարկելով այն ամենը, ինչը կապված է պետական օրակարգի ու մտածողության հետ:

Հատկապես ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում Փաշինյանն ամեն կերպ փորձում է հակադրել հյուսիսային բարեկամ կամ երկրում տիրող այն մտայնությանը, թե Հայաստանում անցած տարի տեղի ունեցածը «գունավոր հեղափոխություն» էր»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ