14 05 2019

Ադրբեջանը ճնշումը մեծացնում է, Փաշինյանը փորձում է համոզել․ «Փաստ»

Ադրբեջանը ճնշումը մեծացնում է, Փաշինյանը փորձում է համոզել․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է «Արցախյան հակամարտության թեմա­յով իրադարձությունները, կարծես թե, միտում ունեն նոր հուն տեղափոխվելու: Բանն այն է, որ վերջին օրերին Ադրբեջանն ավելացրել է ջանքերը, ինչպես սահմանին, այնպես էլ դիվանագիտա­կան ճակատում Հայաստանի նկատ­մամբ ճնշումներ գործադրելու իմաստով: 

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի՝ ներքին թեմաներով արհեստական խնդիրներ սրելը պայմանա­վորված է նրանով, որ Փաշինյանն արտաքին աշխարհին փորձում է համոզել, որ ներսում դեռևս լիքը խնդիրներ ու անելիքներ կան, և ինքը շատ զբաղված է դրանցով, իսկ արտաքին հարցերին՝ ՀՀ- ԵՄ, ՀՀ-Իրան, ՀՀ-Վրաստանն, ՀՀ-ՌԴ, Ար­ցախի հարցով բանակցություններ, կկա­րողանա զբաղվել միայն այս ներքին հարցերը կարգավորելուց հետո»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ