02  05  2019

Ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները նվազել են 73.5%-ով․ «Ժողովուրդ»

Ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները նվազել են 73.5%-ով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Պաշտոնական թվերով անգամ՝ այս տարվա առաջին երկու ամիսներին Հա­յաստանի տրանսպորտի գործունեու­թյան հետ կապված՝ լինի դա բեռնափո­խադրումներ, թե ուղևորափոխադրումներ, անկում է արձանագրվել:

Ընդհա­նուր բեռնափոխադրումները, անցած տարվա համեմատ, նվազել է 61.4 տոկո­սով: Ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների անկումը կազ­մում է 73.5 տոկոս:

Սակայն ավտոտրանս­պորտով բեռնափոխադրումները ըստ նպատակի դիտարկելիս տեսնում ենք, որ արտահանումը աճել է 5.6 տոկոսով, ներ­մուծումը՝ 29.4 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները, հա­կառակը, նվազել են 82.7 տոկոսով:

Մյուս կողմից՝ ընդհանուր ուղևորափոխադրումները նվազել են 0.9 տոկոսով: Ի դեպ, ուշագրավն այն է, որ ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալը, անցած տարվա համեմատ, զգալի աճել է՝ կազ­մելով 74.6 տոկոսով, փոխարենը՝ ավտոմոբիլային ուղևորափոխադրումները նվազել են 3 տոկոսով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ