27 04 2019

ՔՊ նիստը թեժ է անցել․ վարչապետը զայրացել է․ «Փաստ»

ՔՊ նիստը թեժ է անցել․ վարչապետը զայրացել է․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, առաջիկա համագումարին ընդառաջ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի նիստը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այն անցել է բավականին թեժ մթնոլորտում, ինչը ՔՊ-ում գնահատում են որպես ներկուսակցական դեմոկրատիայի վկայություն: Հատկապես բուռն քննարկումներ են եղել համագումարի անցկացման ժամկետների առումով:

Ըստ մեր աղբյուրի փոխանցման, համագումարն ի սկզբանե նախատեսված է եղել անցկացնել մայիսին: Սակայն Նիկոլ Փաշինյանը զայրացել է և նշել, որ համագումարի նախապատրաստական աշխատանքներում գրեթե ոչինչ արված չէ, և իրենք մայիսին պարզապես չեն հասցնի այն անցկացնել:

Ամենայն հավանականությամբ, համագումարը կանցկացվի հունիսին:

Ի դեպ, դեռ օրեր առաջ նշել էինք, որ ՔՊԿ վարչության նախագահի ամենահավանական թեկնածուն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է, թեպետ ՔՊ-ականները պնդում են, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ