27  04  2019

Անասնաբույժները դժգոհում են ցածր աշխատավարձից․ «Ժողովուրդ»

Անասնաբույժները դժգոհում են ցածր աշխատավարձից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանում վերջին տարիներին անասնագլխաքանակի հետևողական նվազումը բացասական է ազդել անասնաբույժների աշխատավարձի չափի վրա: Օրենքի համաձայն՝ անասնաբույժների վարձատրությունը գոյանում է անասնագլխաքանակից: 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ շատ անասնաբույժներ դժգոհել են ոչ միայն ցածր վարձատրությունից, այլև ահազանգում են, որ համապատասխան տրանսպորտ և դիզվառելիք չի տրամադրվում, որպեսզի կարողանան շրջել գյուղերով, մարդկանց տներով և պատվաստում անել: Ավելին՝ նրանք ապահովված չեն անգամ հասարակ սառնարաններով, որպեսզի պահպանեն անասունների համար նախա­տեսված դեղորայքը: Անասնաբույժները խոստովանել են, որ շատ դեպքերում այդ դեղորայքը պահում են իրենց տան սառնարաններում. մի երևույթ, որն անթույլատրելի է: Գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, սակայն, մեզ հետ զրուցում հայտարարեց, թե անասնաբույժներին տրվել են արտահագուստներ, ավտոմատ ներարկիչներ, նաև 20 տոկոսով ավելացվել է աշխատավարձը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ