25 04 2019

Աբովյանում թեժ ընտրություններ են սպասվում․ «Ժողովուրդ»

Աբովյանում թեժ ընտրություններ են սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հու­նիսի 9-ին տեղի են ունենալու համայնքապետի ընտրությունները, որ խոստանում են թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղե­կությունների համաձայն՝ այս հարցում տարաձայնություններ կան անգամ իշխող կուսակցության ներսում, քանի որ մի հատ­վածը սատարում է ներկայիս քաղաքապե­տին, իսկ մի հատվածն էլ իր «հավանած» թեկնածուն ունի: 

Ըստ տեղեկությունների՝ իշխանության թեկնածուն կառավարման փորձ չունեցող անձ է ու հանրության շր­ջանում անհայտ, այդ իսկ պատճառով այս հարցի վերաբերյալ քննարկումները թեժ ու լարված էին: Բացի այդ, լարված են գործող քաղաքապետի ու մարզպետի հարաբերու­թյունները. մարզպետը մի քանի անգամ մամուլով մեղադրանքներ է հնչեցրել քա­ղաքապետի հասցեին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ