24  04  2019

ՊՎԾ պետի պաշտոնակատարն կառավարությունից զանգ է ստացել․ «Հրապարակ»

ՊՎԾ պետի պաշտոնակատարն կառավարությունից զանգ է ստացել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ տեղեկացրել էինք, որ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանին փոխարինել է նրա 3 տեղակալներից Ալբերտ Աբգարյանը, ով կառավարչական օրենքի պահանջով՝ նրան փոխարինում է որպես առավել երկար պաշտոնավարող տեղակալ․ աշխատում է 2018-ի մայիսից։

Այս կարգը գործում է, եթե հիմնարկի ղեկավարը չունի առաջին տեղակալ։ Սակայն վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դեմ է եղել, որ Աբգարյանը փոխարինի Սանասարյանին,  և փորձել է ՊՎԾ պետի ԺՊ նշանակել մյուս տեղակալին՝ Արգիշտի Քյարամյանին, ում ապրիլի 10-ին հենց ինքն է նշանակել տվել այդ պաշտոնին։ Ընդ որում, Փաշինյանը հակված չի եղել այդ նշանակումն անելու, քանի որ Քյարամյանի եկամուտների հայտարարագիրը դրան չի «տրամադրել»։

Ու թեև Աբգարյանը պաշտոնապես արդեն փոխարինում է Սանասարյանին, սակայն, մեր տեղեկություններով, Աղաջանյանի անունից զանգել են նրան և առաջարկել կամովին դիմում գրել ու հրաժարվել փոխարինողի պաշտոնից։ Այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք անձամբ Աբգարյանից, ով չզարմացավ մեր հարցից, թե ինչու իրեն չեն ուզում տեսնել Սանասարյանին փոխարինողի դերում, բայց ասաց․ «Օրենքով կատարում եմ ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, և իմ անմիջական ղեկավարը վարչապետն է։ Ես վարչապետից այլ բան անելու որևէ ցուցում չեմ ստացել»։

Իրեն հայտնի՞ է, որ Աղաջանյանը դեմ է իրեն։ «Չէ, ինձ հայտնի չէ»։ Ի դեպ, լուրերը, որ Աղաջանյանի աշխատանքից վարչապետը դժգոհ է, որքան էլ կառավարությունից հերքեն, հավաստի են։ Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին Աղաջանյանն արձակուրդ է գնալու»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ