23 04 2019

Վարչապետի ազգականին կանչել են հարցաքննության․ «Ժողովուրդ»

Վարչապետի ազգականին կանչել են հարցաքննության․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետի ազգականին՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Մամիկոն Հովհաննիսյանին, որի դեմ քրեական գործ էր հարուցվել, նախաքննական մարմինը ծանուցագիր է ուղարկել: Նրան, ըստ մեր տեղեկությունների, հրավիրել են հարցաքննության առայժմ վկայի կարգավիճակով:

Հիշեցնենք` Մամիկոն Հովհաննիսյանը ՊՈԱԿ փոխտնօրեն է փետրվարից: Նա կասկածվում է փաստաթուղթ կեղծելու մեջ: Ըստ Քննչական կոմիտեի նախնական տվյալների` պարզվել է, որ այս տարվա փետրվարին նա «Դիլիջան» ազգային պարկի կադրերի բաժին է ներկայացրել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի կեղծ դիպլոմի պատճեն` «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ, ինժեներ-մեխանիկի որակավորմամբ, եւ նշանակվել է տնօրենի տեղակալ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ