23 04 2019

Փաշինյանը չի ցանկացել, որ ԵՊՀ ռեկտորն իրեն դիմավորի․ «Հրապարակ»

Փաշինյանը չի ցանկացել, որ ԵՊՀ ռեկտորն իրեն դիմավորի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ: Վարչապետին բուհի դռների մոտ դիմավորել է ոչ թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, այլ պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը: Նրա հետ են եղել նաև հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը և Տնտեսագիտականի դեկան Հայկ Սարգսյանը:

Սիմոնյանն ասաց. «Պրոռեկտորն այնտեղ է, ամեն հանդիպումներին պարտադիր չի, որ ես ներկա լինեմ»: Իրականում նախկինում չէր կարող լինել նման դեպք, որ երկրի ղեկավարն այցելեր մայր բուհ, ու ռեկտորը նրան հատուկ կարգով չդիմավորեր: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն ինքը չի ցանկացել, որ Սիմոնյանն իրեն դիմավորի: Եվ այդ հրահանգը բաց տեքստով Փաշինյանի արարողակարգից իջեցրել են ԵՊՀ ռեկտորատին, որ հանկարծ Սիմոնյանը չերևա «սև շենքում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ