23  04  2019

Վարչապետի այցից առաջ դրոշը փոխել են ու «ձգվել»․ «Հրապարակ»

Վարչապետի այցից առաջ դրոշը փոխել են ու «ձգվել»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ Նորագավիթի մաքսակետ այցից և դրոշի պատմությունից շատերը դաս են քաղել։ Երեկ ԵՊՀ «սև շենք» այցելությունից առաջ ոչ միայն շենքի դրոշն են փոխել՝ նորը դրել, այլև աշխատակիցներին հրահանգվել է հավուր պատշաճի հագնվել։ Ավելին՝ զգաստ վիճակում են եղել նաև այդ շենքին կպած Բանասիրական ֆակուլտետում։

Բուֆետի աշխատակիցները մեզ ասացին, որ նոր ֆորմաներով են երեկ գնացել աշխատանքի՝ գուցե Փաշինյանն անակնկալ մատուցի և իրենց էլ այցի գա։ Արտաքին ատրիբուտները, իհարկե, կարևոր են, բայց այսպիսով բովանդակությունը փոխարինվում է ձևով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ