20 04 2019

Վարչապետի աներձագի և Սամվել Ալեքսանյանի «շաքար» հարաբերությունները․ «Հրապարակ»

Վարչապետի աներձագի և Սամվել Ալեքսանյանի «շաքար» հարաբերությունները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ փոխանցել էին, որ Սամվել Ալեքսանյանի շփումներն իշխանության հետ չեն ավարտվում Աննա Հակոբյանի հիմնադրամին փոխանցումներով, «շաքար» հարաբերություններ են ձեւավորվել Աննայի եղբոր՝ Հրաչ Հակոբյանի եւ Ալեքսանյանի քրոջ որդիների միջեւ․ նրանց միասին տեսել են «Լա Սկալա» համալիրում` «ցկցկալիս»։

Ճի՞շտ են այդ լուրերը․ հարցրինք պատգամավոր Հրաչ Հակոբյանին։ «Էդ տիպի լուրերն էնքա՜ն շատ են։ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու հետ հանդիպել եմ վերջերս՝ իրենք միջնորդով ցանկացել էին ինձ տեսնել, որովհետեւ Արարատի մարզում ինչ-որ գործունեություն են ծավալում, Արարատի մարզպետի հետ միջնորդ չկար, որ հանդիպեին, ինձ հետ հանդիպեցին, որից հետո ես կազմակերպել եմ հանդիպում մարզպետի հետ։

Խոսքը վերաբերում էր նրան, որ իրենց կառուցած գործարանի համար պետք էր ճանապարհ կառուցել` թույլտվություն էր պետք»: Այ քեզ բան՝ Ալեքսանյանն ու իր քրոջ որդիները Ձեր հույսի՞ն էին մնացել, այսինքն՝ չեք «ցկցկում»։ «Ո՛չ, չեմ ցկցկում. ժամանակ չունեմ ցկցկալու»:

Հիշո՞ւմ եք` մի ժամանակ Ակսել Բակուցի գործերում էիք խաղում (Հ․ Հակոբյանը մասնագիտությամբ դերասան է, նկարահանվել է սերիալներում, ֆիլմերում), հիմա, փաստորեն՝ «միջնորդ տեր-բաբա»։ «Չէ, չէ` էդ մի հարցով խնդրել էին, կազմակերպեցի, ընդամենը՝ էդ, որովհետեւ կար մարզի շահը՝ աշխատատեղեր էին բացվելու»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ