17  04  2019

ԱԺ «Ռազբորկան» շարունակվել է Մարուքյանի գրասենյակում․ «Հրապարակ»

ԱԺ «Ռազբորկան» շարունակվել է Մարուքյանի գրասենյակում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ դահլիճում «Իմ քայլի» և ԼՀԿ-ի միջև «ռազբորկան», մեր տեղեկություններով, շարունակվել է Էդմոն Մարուքյանի աշխատասենյակում: Մխիթար Հայրապետյանն այնտեղ է գնացել հաշիվ մաքրելու և պատասխան պահանջելու Մարուքյանից՝ իրեն ուղղված «դու ո՞վ ես» արտահայտության համար: Մեզ չհաջողվեց մանրամասներ իմանալ, սակայն Մարուքյանն ասաց․ «Չհասկացվածության պահ էր, եկել էր պարզաբանեինք»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում գարնանային սրացումներ էին, իշխանության և ընդդիմության միջև փոխհրաձգությունն այնքան թեժացավ, որ սկսեցին բացահայտ սպառնալ իրար։ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ եթե ընդդիմությունը չփոխի իր ոճը, ապա կփոխեն իրենք․ «Եվ ես չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին, իսկ «դուխի» հետ կապված՝ առնվազն այս հատվածը պրակտիկորեն ապացուցել է, որ ունի»: Ի դեպ, նա վեճով այնքան էր տարվել, որ անտեսեց իր հրավերով ԱԺ-ում կազմակերպված նկարչուհի Նարգիզ Փաշոյանի ցուցահանդեսը: Որևէ պատգամավոր չեկավ ցուցահանդեսին, միայն Նարինե Թուխիկյանը պատահաբար հայտնվեց, և նկարչուհին նրան խնդրեց հայտարարել ցուցահանդեսի բացումը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ