16  04  2019

Մարզպետը սրճարան կառուցելը գերադասում է շուկայից․ «Փաստ»

Մարզպետը սրճարան կառուցելը գերադասում է շուկայից․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Դեռևս նախորդ իշխանությունների օրոք Նոյեմբերյանում սկսվել են շուկայի կառուցման աշխատանքները, ինչի սուր անհրա­ժեշտությունը քաղաքում մշտապես զգաց­վել է: Արդեն իսկ մեծ աշխատանքներ են կատարվել, հերթը հասել է բյուջեից հերթա­կան ֆինանսավորմանը:

Եվ ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, Նոյեմբերյան է այցելել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և զարմացել, թե ինչու են քաղաքի կենտ­րոնում շուկա կառուցում, իրականում այդ տարածքը շատ հարմար կլիներ սրճարանի կամ ժամանցի այլ վայրի համար:Տեղացի­ները պնդում են, որ իրականում շուկայի համար քաղաքում ավելի հարմար տա­րածք պարզապես չկա:

Մեր աղբյուրների պնդմամբ՝ հիմա Նոյեմ­բերյանում անորոշ ու սպասողական վիճակ է. զգալի ծախս ու աշխատանք է արված, և այս դեպքում ինչքանով է խելամիտ արդեն գրեթե պատրաստ շուկան քանդել ու տեղափոխել քաղաքի ծայրամաս՝ դրա փոխարեն որևէ սրճարան կառուցելու նպատակով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ