11  04  2019

Հայկ Մարությանի պայքարը սևի դեմ․ «Հրապարակ»

Հայկ Մարությանի պայքարը սևի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արդեն դասական դարձած՝ սև ու սպիտակի մասին արտա­հայտության հեղինակ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես հայտնի է, չի սիրում սևերին և սև գույնը: Բայց, կարծես թե, այս ատելությունը նրա մոտ վերածվել է սևեռուն գաղափարի: Հյուսիսային պողո­տայում տեղակայված բրենդային խանութների ու սրճարանների տերերից մեկից տեղեկացանք, որ Կենտրոնի թաղապետարա­նի արտաքին գովազդի բաժնի աշխատակիցներն օրերս այցելել են պողոտա և պահանջել վե­րացնել բոլոր այն ցուցանակները, որոնց հետնապատկերը՝ ֆոնը, սև գույնի է: Հրահանգել են նոր գույն ընտրել, ասենք՝ կարմիր կամ դեղին:

Ըստ որում, երբ նրանց բացատրել են, որ վարձակալողները ենթարկվում են ֆրենչայզինգի (բիզնես հա­րաբերություններ՝ անկախ ընկե­րությունների ու ֆիզիկական անձանց միջև, որի դեպքում ֆրենչայզերը մյուս կողմին տալիս է իր բրենդի ոճը, վարկի օգտա­գործման իրավունքը՝ առանց դիզայնում որևէ կետ, ստորակետ փոխելու իրավունքի՝ որո­շակի վճարի՝ ռոյալթիի դիմաց), Կենտրոնի թաղապետարանում շարունակել են պնդել իրենց պա­հանջը:

Մենք այցելեցինք Հյուսի­սային պողոտա և զրուցեցինք այնտեղ տեղակայված Emporio Armani, Massimo Dutti, Milano, «Բուրմունք» և այլ խանութների և «Բուրգեր» սրճարանի աշխա­տակիցների՝ մենեջերների ու տնօրենների հետ, որոնցից միայն մեկն ուղղակի նշեց, որ՝ այո, գո­վազդի հետ կապված խնդիր ունեն, իսկ մյուսներն իրենց պատասխաններով անուղղակի հաստատեցին, բայց հրաժարվե­ցին ավելի մանրամասն խոսել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ