11  04  2019

«Մարտի 1-ի» գործով Լևոն Տեր-Պետրոսյանի ցուցմունքը 2008թ. մարտի 1-ին տված մամուլի ասուլիսն է հիշեցնում․ «Ժողովուրդ»

«Մարտի 1-ի» գործով Լևոն Տեր-Պետրոսյանի ցուցմունքը 2008թ. մարտի 1-ին տված մամուլի ասուլիսն է հիշեցնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․«Թեև «Ժողովուրդ» օրաթերթում «Մարտի 1»-ի գործով անցնող առանցքային վկաների ցուցմունքների հրապարակման մասով քրեական գործ է հարուցվել, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք պնդել, որ ոչ մի օրենք չենք խախտել և հաջորդաբար կհրապարակենք մեր ձեռքի տակ գտնվող ցուցմունքներից հատվածներ։

Եվ այսպես, ներկայացնում ենք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տված ցուցմունքը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։ Ի սկզբանե նկատենք, որ այն ոչ մի նորություն, ըստ էության, չի պարունակում։ Տպավորություն է, որ Տեր-Պետրոսյանի 2008թ. մարտի 1-ին տված մամուլի ասուլիսի սղագրությունն է ընդունվել ի գիտություն՝ 2 ակնկալվող հարցեր տալով։

Համեմատության համար նշենք, որ քննիչները ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տվել են 26 հարց։ Ու եթե Սերժ Սարգսյանի հարցաքննությունը տևել է 3 օր, ապա Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը՝ ընդամենը 3 ժամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ