10  04  2019

Միհրան Պողոսյանին կրկին կանչել են ՀՔԾ. «Ժողովուրդ»

Միհրան Պողոսյանին կրկին կանչել են ՀՔԾ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը կրկին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննվելու համար:

Պողոսյանը վերջերս չէր ներկայացել հարցաքննության` պատճառաբանելով, որ արտերկրում է: Ավելին` նա առաջարկել էր իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, ինչը մերժվել էր, քանի որ այդպիսի ընթացակարգ օրենքով նախատեսված չէ: 

Վարույթն իրականացնող մարմինը Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով հայտնել Հայաստան վերադառնալու ժամկետները: Միհրան Պողոսյանին հարցաքննության հրավիրելու գործընթացից անցել է 20 օր, եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ-ից հետաքրքրվեց, թե արդյոք Միհրան Պողոսյանը հարցաքննվել է, թե նախաքննական մարմինը որոշում է կայացրել նրա նկատմամբ հետախուզում հատարարելու մասին: Ի պատասխան` ՀՔԾ-ից հայտնեցին. «Միհրան Պողոսյանը հայտնել է, որ մոտ օրերս կներկայանա նախաքննական մարմին»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ