10  04  2019

Նախագահի պաշտոնավարման 1 տարին՝ առանց հիշատակման․ «Ժողովուրդ»

Նախագահի պաշտոնավարման 1 տարին՝ առանց հիշատակման․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Երեկ լրացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին: 2018թ. ապրիլի 9-ին ավարտվեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, ու այդ օրը հանդիսավոր երդմնակալությամբ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնեց Արմեն Սարգսյանը (նրան ԱԺ-ն ՀՀ նախագահ էր ընտրել դեռ մարտի 2-ին): ՀՀ նախագահը ՀՀ Սահմանադրությամբ, թեև ունի խիստ սահմանափակ, ավելի ճիշտ՝ խորհրդանշական լիազորություններ, այնուամենայնիվ, համարվում է պետության գլուխը: 

Բայց չնայած այդ հանգամանքին` որևէ մեկը պաշտոնապես այդպես էլ չհիշեց ու չարժևորեց նրա պաշտոնավարման մեկ տարին: Անգամ ինքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը, չհիշատակեց այդ մասին. ո՛չ ուղերձ հղեց, ո՛չ հայտարարությամբ հանդես եկավ: Ավելին` Արմեն Սարգսյանն այս օրերին բացակայում է երկրից. նա աշխատանքային այցով գտնվում է Պորտուգալիայում:

Տեղի ունեցածն, իհարկե, ուշագրավ է: Արմեն Սարգսյանը, չնայած իր սահմանափակ լիազորություններին, սիրում է խորհրդանշական, արարողակարգային միջոցառումներ (անգլիական պահպանողական ոճով): Ու ենթադրվում էր` իր պաշտոնավարման մեկ տարվա մասին նա որևէ կերպ կհիշեցներ, բայց գերադասել է լռել: Տեսնես ինչո՞ւ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ