09  04  2019

Հրավերները համաձայնեցրել էին Փաշինյանի հետ․ «Փաստ»

Հրավերները համաձայնեցրել էին Փաշինյանի հետ․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Շաբաթ օրը տեղի ունեցավ ԵԿՄ արտա­հերթ համագումարը, ընտրվեց ԵԿՄ նախագահ և նոր վարչություն: ԵԿՄ նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով, ի դեպ, որոշ ժամանակ առաջ կտրականապես հերքում էր իր թեկնածու­թյան մասին տեղեկությունները: 

«Փաստ» թերթի տեղեկություններով, համագումարի մասնակիցների հրավերներն արված են եղել ընտրողական սկզբունքով, միայն վարչա­պետ Փաշինյանի հետ համաձայնեցնելուց հետո: Այն ազատամարտիկները, որոնք ասոցացվում էին նախորդ ռեժիմի հետ, մեծամասամբ չէին էլ հրավիրվել: Փաստացի այդ կերպ անտեսվել են այդ մարդկանց՝ պետու­թյան առաջ մատուցած ավանդն ու ծառայու­թյունները՝ ելնելով բացառապես կուսակցա­կանությունից կամ քաղաքական հայացքնե­րից: 

Ըստ որոշ ԵԿՄ-ականների, Միքայելյանն ու իր թիմակիցները ևս նախկինի պես փորձում են ԵԿՄ-ն ամեն ձևով «հարմարեցնել իշ­խանությունների ստանդարտներին»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ