03  04  2019

Արցախում խմորումներ միայն հացի գործարաններում են լինում.Դավիթ Բաբայան․«Ժողովուրդ»

Արցախում խմորումներ միայն հացի գործարաններում են լինում.Դավիթ Բաբայան․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի Հանրապետության նախա­գահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Նա ասել է, որ Ար­ցախի նախագահի ընտրություններին թեժ մրցակցություն է սպասվում:

Ներկայացնում ենք հարցազրույցից հատված:

-Պարոն Բաբայան, Արցախի պաշտպա­նության բանակում, կարծես թե, լայնամասշտաբ փոփոխություններ են կատար­վում. դրա վկայությունն է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, որ ինքը թողնում է պաշտոնը և զորացրվում զինված ուժերի շարքերից: Տեղա՞կ եք, թե ինչու է Ս. Կարապետյանը նման որոշում կայացրել:

-Հայտարարություն տարածվել է: Հաս­կանո՞ւմ եք, կա սերնդափոխության խն­դիր, կան տարբեր հարցեր, ու, ընդհան­րապես, այն սպաները, հրամանատարնե­րը, առավել ևս՝ լեգենդար անձնավորությունները, եթե նույնիսկ իրենք թոշակի բերումով, տարիքի բերումով կամ այլ խն­դիրներով դուրս են գալիս գործող բանա­կից, դա դեռ չի նշանակում, որ իրենք չեն շարունակելու հայրենիքի պաշտպանի իրենց ծառայությունը: Այսինքն՝ հարկ եղած դեպքում, բնական է, որ Արցախի բանակը ժողովրդական բանակ է, ու աշ­խարհազոր է, անհրաժեշտության դեպ­քում համալրվելու է գործող բանակի շար­քերը: Հետևաբար, ահա, այս տեսանկյու­նից պետք է այդ ամենը դիտարկել:

-Բայց տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի իշխանական շրջանա­կում խմորումներ են, առաջիկայում նման պաշտոնանկությունները շարունակվելու են: Կա՞ նման բան:

-Արցախում խմորումները միայն հացի գործարաններում են տեղի ունենում, ու­րիշ որևէ խմորում չկա Արցախում: Անհո՛գ եղեք, նման բաներ Արցախում չկան:

-Իսկ ինչպե՞ս են Արցախում վերաբեր­վում օրերս ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե «տա­րածքներ անվտանգության դիմաց» ձևաչափը այսուհետ փոխարինվում է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» ձևաչափով:

-Այո, մենք համամիտ ենք, մենք դրա մասին ասում ենք տարիներ շարունակ: Ես ուզում եմ մի բան նորից շեշտել. Երբ որ Ադրբեջանը խոսում է, որ գալու է Ստեփանակերտ, Շուշի և այլն (միշտ, կարծես թե, նման հայտարարություններ է անում), ես ասում եմ հետևյալը. դրան երկու տար­բերակ կա, մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ երկու տարբերակը լինի: Նախ, նորմալ դիվանագիտական ճանաչումից հետո նրանք այստեղ ուղարկում են իրենց դիվանագիտական առաքելությունը կատարողին՝ դեսպան, չգիտեմ, այլ ինչ-որ պաշտոնյաներն ասենք՝ հյուպատոսներ, կամ որպես ռազմագերիներ մասնակցեն մեր հաղթական շքերթին Վերածնունդի հրապարակում, այլ տարբերակ չկա: Հետև­աբար, սա՝ որպես համալրում պարոն Դավիթ Տոնոյանի ասածին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ