29 03 2019

Դատավորի գրպանից 2500 դոլար են հանել․ «Ժողովուրդ»

Դատավորի գրպանից 2500 դոլար են հանել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ իրավապահները ժամը 22:00-ի սահմաններում ձերբակալել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին: «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածից մանրամասներ են հայտնի դարձել:

«Ժողովուրդ» օրաթերթին գումարի չափի, ինչպես նաեւ դեպքի օպերացիայի մասին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ակնատեսներից մեկը նկատել է, թե ինչպես են Բջնիի ճանապարհին իրավապահները մեքենայի միջից մի տղամարդու դուրս հանում: Ականատեսներից մեկը ճանաչել է նրան` ասելով, թե նա Կոտայքի մարզի դատարանի դատավորներից է: Մեքենայից դատավորին իջեցնելուց հետո իրավապահները սկսել են ստուգել նրա գրպանները: Դատավոր Հեբոյանի գրպանից հանել են գումարը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ