28 03 2019

«Ժողովուրդ» թերթի խմբագրին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ»

«Ժողովուրդ» թերթի խմբագրին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ՀՔԾ-ն «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանին մարտի 29-ին վկայի կարգավիճակով հրավիրել է հարցաքննության։ Հիշեցնենք, որ օրերս ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ։ Խնդրո առարկան Մարտի 1-ի գործով որոշ նախկին ու ներկա պաշտոնյաների (Ֆելիքս Թոխյանի, Սերժ Սարգսյանի) ցուցմունքների հրապարակումն է, ինչը ՀՔԾ-ն դիտարկել է որպես նախաքննական գաղտնիքի հրապարակում:

Քնար Մանուկյանը հարցաքննության կգնա իր փաստաբանի հետ եւ կպնդի, որ իրենց լրատվամիջոցը պահպանել է ԶԼՄ-ների մասին օրենքը: Քրգործի սուբյեկտը ոչ թե օրաթերթն է, որն ինֆորմացիա տարածողն է, այլ այն մարդը, ով գործի տվյալները փոխանցել է լրագրողին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ