27  03  2019

Ի՞նչ է իրականում եղել Մեղրիի զորամասում․ «Ժողովուրդ»

Ի՞նչ է իրականում եղել Մեղրիի զորամասում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Օրերս հայտնի դարձավ, որ ժամկե­տային զինծառայողները Մեղրիի զորա­մասերից մեկն ինքնակամ լքել էին՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Այնու­հետեւ երթ էին արել՝ իրենց հավատար­մությունը քրեական աշխարհին հայտ­նելով: Սակայն մարտի 17-ին նրանք տեղափոխվել էին Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ՝ առաջնագիծ:

Գրանցված միջադեպի մասով քննու­թյուն է ընթանում: «Ժողովուրդ» օրա­թերթին այս միջադեպի առնչությամբ տարվող քննությունից որոշ մանրա­մասներ են հայտնի դարձել:

Մասնավո­րապես, մենք տեղեկացանք, որ իրա­կանում այս միջադեպը ծագել է այն բա­նից հետո, երբ զորամասի հրամկազմը պարզել է, թե ինչպես են զինվորները զորամասի ծաղկամանում կանեփ աճեցրել: Ավելին՝ մեզ հասած տեղեկու­թյունների համաձայն՝ իրավապահները հասել են այն կծիկին, որ զորամասում իրենց սեփական վարքն ու բարքը դնել ցանկացող զինվորների մեջ եղել է նաև գեներալի որդի: Թե ով է այդ գենե­րալը, առայժմ չենք հանրայնացնում՝  նախաքննությանը չխոչընդոտելու մտավախությամբ պայմանավորված»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ