26 03 2019

Նախարարը Ավինյանին հիշեցնում է արած լավությունները․ «Հրապարակ»

Նախարարը Ավինյանին հիշեցնում է արած լավությունները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյուղնախն օպտիմալացման ենթակա կառույցների թվում է. Գյուղնախարար Գեղամ Գեւորգյանը, փորձում է ամրապնդել քայլարշավող կառավարիչների հետ կապերը, նույնիսկ հիշեցնել ժամանակին արած լավությունները: Իսկ լավությունը 35 հազար դոլարի կամ 16 մլն դրամի պեռտական դրամաշնորհն է, որը Գեւորգյանը, լինելով գյուղզարգացման հիմնադրամի տնօրեն տվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող Իրիգեյթ ՍՊԸ-ին, որը զբաղվում է չրերի արտադրությամբ եւ ինչի շնորհիվ Տիգրան Ավինյանը վայելում է Չրերի Տիկո մականունը:

Թերթը հիշեցնում է, որ ոչ վաղ անցյալում Վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությամբ Գեղամ Գեւորգյանի ղեկավարած ԾԻԳ-ում չարաշահումներ հայտնաբերվեցին, ինչի արդյուքննում արձանագրվեց որ Համաշխարհային բանի եւ այլ վարկային ու դրամաշնորհային ծրագրեի գումարները փոշիացվել են: Վերահսկիչի նյութերով որեւէ գործ չհարուցվեց»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ