26  03  2019

Ալիևն Արմեն Գրիգորյանի մասին «զեկույց» է ուղարկել Կրեմլ․ «Հրապարակ»

Ալիևն Արմեն Գրիգորյանի մասին «զեկույց» է ուղարկել Կրեմլ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր մոսկովյան աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահը հաստափոր թղթապանակ է փոխանցել Կրեմլին, որտեղ ընդգրկված են բոլոր այն հակառուսական եւ հակապուտինյան միջոցառումները, հայտարարությունները,  որոնց մասնակցել է եւ արել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին տարիներին՝ մինչեւ ԱԽՔ դառնալը:

Սրանով ադրբեջանական իշխանությունը ոչ միայն փորձում է ապացուցել, որ Գրիգորյանը երդվյալ հակառուս է եղել եւ հիմա անգամ եթե նման հայտարարություններ չի անում, երբեք ռուսների իրական «բարեկամը» չի կարող դառնալ, այլեւ փորձում է ՀՀ իշխանությունների հանդեպ կասկած սերմանել, որ եթե Արմեն Գրիգորյանին այս ընթացքում չեն հեռացրել պաշտոնից, ուրեմն ողջ ՀՀ իշխանությունն է հակառուսական գծի մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ