16  03  2019

Քաղաքային տրանսպորտը տեսախցիկներով է զինվել ոչ միայն Երևանում. «Ժողովուրդ»

Քաղաքային տրանսպորտը տեսախցիկներով է զինվել ոչ միայն Երևանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է «Պարզվում է՝ տեսախցիկներով «զինվել են» ոչ միայն Երևանում գործող ավտոբուսները, այլև մար­զային տրանսպորտային միջոցները: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկա­ցավ, որ տեսախցիկներ տեղադրվել են նաև Մասիս-Երևան երթուղու ավտոբուսներում: Ի դեպ, առաջիկա­յում տեսախցիկներ կտեղադրվեն նաև Էջմիածին-Երևան երթուղին սպա­սարկող ավտոբուսներում: 

Նշենք, որ օրեր առաջ Երևանում ավտոբուսնե­րի մեջ տեսախցիկներ տեղադրելու որոշումը զայրացրել էր վարորդնե­րին, որոնք, ի նշան բողոքի, գործա­դուլ էին հայտարարել: Իսկ Մասիս-Երևան ավտոբուսների վարորդները, հակառակը, ոգևորված են այս փաս­տից: Ավելին՝ նրանք նշում են, որ սա գրպանահատներից ազատվելու մի­ակ տարբերակն է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ